National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.03.2014
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 3

Մարտի 21-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի իրավունք ստանան նաեւ չաշխատող ծնողներից մեկը կամ խնամակալը՝ մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը: Օրենքի ներկայացվող փոփոխությամբ կբացառվի նաեւ աշխատող եւ չաշխատող ծնողների միջեւ խտրականության որեւէ դրսեւորում, քանի որ վճարվող նպաստը ուղղվում է երեխայի խնամքին:

Կառավարության տեսակետը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը: Նա նշեց, որ նախագիծը կարեւոր է, սակայն խնդրին կանդրադառնան 2015թ-ին, երբ հաստատվի տարվա բյուջեն:

Օրենքի նախագիծը ստացավ ոչ դրական եզրակացություն:

Պատգամավորները քննարկեցին նաեւ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Lեւոն Դոխոլյանի, Հայկ Բաբուխանյանի, Խոսրով Հարությունյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Հովհաննես Մարգարյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է , որ միանվագ նպաստ տրամադրվի նաեւ այն ծնողներին, որոնց երեխան ծնվել է մահացած: Հանձնաժողովը որոշեց՝ քառօրյա ներկայացնել նախագծի լրամշակված տարբերակը:

Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն՝ ընդգրկվելու մարտի 24-27-ի քառօրյա նիստերի օրակարգում:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է մինչեւ Սեւ ջուր գետի եւ Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծումը եւ առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումների իրականացման ավարտը մինչեւ 2019 թ. հունվարի 1-ը Uեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակ uահմանել առավելագույնը 240 մլն խ.մ.՝ կախված Սեւանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների (գ.Հրազդան, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարներ) ջրատվության աստիճանից: Համակարգի պահանջվող հատվածներում անհրաժեշտ ծավալներն ապահովելու համար Սեւանա լճից բաց կթողնվի 77.2 մլն.խ.մ լրացուցիչ ջրի ծավալ: Հիմնական զեկուցողը նշեց, որ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Արարատյան դաշտի մշակվող հողերի ոռոգումն ապահովելու անհրաժեշտությամբ, արտեզյան ավազանի եւ Սեւ ջուր գետի ջրատվության նվազմամբ:

Պարոն Անդրեասյանը պատասխանեց պատգամավորների հարցադրումներին, որոնք վերաբերում էին Սեւանա լճից ջրի բացթողնման նպատակահարմարությանը, դրենաժային ջրերի ամբարման ծրագրերին, ջրամբարաշինությանը:

Քննարկումների արդյունքում օրենքի նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Օրինագծի հեղինակ Հրանտ Բագրատյանը տեղեկացրեց, որ գործող օրենքը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց եւ խտրականություն է դնում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ, ինչը պետք է վերացվի: Նա առաջարկեց օրենքով երաշխավորել նաեւ իրավաբանական անձանց բանկային ավանդների հատուցումը:

Հանձնաժողովը քննարկեց Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի հեղինակած «Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» օրինագիծը:

Նախագծի համահեղինակ Մհեր Շահգելդյանը նշեց, որ վերջին տարիներին Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների թիվը ավելացել է, եւ անհրաժեշտություն է առաջացել օրենքով կարգավորել այդ օբյեկտների տեղակայման չափորոշիչները եւ դրանց հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծում ներկայացված են գերխոշոր, խոշոր եւ միջին առեւտրային օբյեկտների բնութագրերը, խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայմանը ներկայացվող պահանջները եւ չափորոշիչները, ինչպես նաեւ դրանց սահմանման նպատակները: Այն կարգավորում է նաեւ Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների կառուցապատման եւ տեղակայման չափորոշիչների նկատմամբ պետական վերահսկողության հետ կապված հարաբերությունները եւ ուղղված է փոքր ու միջին առեւտրային օբյեկտների շահերի պաշտպանությանն ու մրցունակության ապահովմանը:

Հանձնաժողովը քննարկված երկու օրինագծերին դրական եզրակացություն տվեց՝ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթին:

Հանձնաժողովը հետաձգեց «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի եւ «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը:


14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am